Առավոտյան՝ ժամը 08.00-ին, «Նաիրիտ» գործարանի մոտ 400 աշխատակիցներ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել` գործարանի մոտից երթով շարժվել են ոչ թե դեպի ՀՀ կառավարություն, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր քիմիական հսկայի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, այլ դեպի ՀՀ նախագահի նստավայր: Նրանք պահանջում են իրենց 11 ամսվա աշխատավարձերը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Անուշ Հարությունյանը նաև ասել էր, որ2 ամիս է, ինչ աշխատակիցներն աշխատավարձ չէին ստացել :