Եվրոն յոթ ամիսների ընթացքում առավելագույնի է հասել յենի նկատմամբ և մոտ է դոլարի նկատմամբ ամսական գագաթնակետին առաջիկայում Հունաստանին նոր վարկեր տրամադրելու հույսերի շնորհիվ:
Յենի նկատմամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 107.135 յեն, որն ապրիլից ի վեր առավելագույն կետն է: Դոլարի նկատմամբ եվրոն էժանացել է 0.2 տոկոսով` մինչև 1.2954 եվրո` ուրբաթ օրը բարձրանալով մինչև 1.2991 եվրո:
Որոշ ներդրողներ նախազգուշացնում են, որ եվրոյի աճը կարող է կանգ առնել, նույնիսկ եթե երկուշաբթի օրը միջազգային վարկատուները որոշեն Հունաստանին տալ նոր վարկեր:
Շուկան թույլ է արձագանքել իսպանական Կատալոնիա նահանգում կայացած ընտրություններում անջատողականների հաղթանակի մասին նորությանը, քանի որ նրանք բավարար ձայներ չեն ստացել, որպեսզի անցկացնեն նահանգի անկախության մասին հանրաքվեն: