Քաղաքացիական հասարակություն-ԶԼՄ-իշխանություն համատեղ աշխատանքը կարևոր է 3 -ի համար էլ: Որքան ակտիվ լինի երկխոսությունը, այնքան կմեծանա այս 3-ի աշխատանքի արդյունավետությունը: Այսօր Հայաստանի Ժուռնալիստների տանը կազմակերպված կլոր սեղանի ժամանակ վարչապետին կից Կանանց հանրապետական խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Թոփուզյանը ներկայացրեց համագործակցությանը խանգարող հանգամանքները.« Ոչ բոլոր պաշտոնյաներն են կարողանում ճիշտ գնահատել ՀԿ-ների և ԶԼՄ-ների դերը: ԶԼՄ-ները ՀԿ-ների մասին տեղեկությունները տարածում են մակերեսային, պաշտոնյաները, քաղաքական կուսակցությունները ՀԿ-ներ են ստեղծում, թե ինչ գործ ունեն, պարզ չի: Սա օրենսդրական բացի պատճառով է»,-ասաց Աիդա Թոփուսյանը: Նրա խոսքով՝ դաշտում հարաբերությունները ամուր չեն նաև քաղաքացիական կազմակերպությունների ֆինանսական անկայունության պատճառով:
«Թվում է, թե գործակցության լայն դաշտ կա, բայց այդպես չէ»: Մասնակիցների հաշվարկով՝ Հայաստանում գործում է 3500 հասարակական կազմակերպություն և 1200 զանգվածային լրատվության միջոց: