24 փետրվարի 2003 - 22:29 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ»
Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երեւանի «Հաղթանակի զբոսայգի» են այցելել Հայաստանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսապանատների, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի շիրիմին: Արարողությանը մասնակցել է Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Ինչպես նշել է Հայաստանի նախագահի ռազմական հարցերով խորհրդական գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, այդ տոնը 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողությունների ընթացքում բոլոր զոհվածների հիշատակի օրն: