26 նոյեմբերի 2012 - 19:23 AMT
Հայտարարվել են այն կիսապաշտպանների անունները, որոնցից երեքը կհայտնվեն տարվա խորհրդանշական հավաքականի կազմում

ՖԻՖԱ-ն և FIFPro-ն հայտարարել են այն կիսապաշտպանների անունները, որոնցից երեքը կհայտնվեն տարվա խորհրդանշական հավաքականի կազմում:

Ցուցակում ներառվել են 15 կիսապաշտպաններ` Խաբի Ալոնսոն, Սերխիո Բուսկեթսը, Սեսկ Ֆաբրեգասը, Սթիվեն Ջերրարդը, Էդեն Ազարը, Անդրես Ինյեստան, Ֆրենկ Լեմպարդը, Լուկա Մոդրիչը, Մեսութ Օզիլը, Անդրեա Պիրլոն, Ֆրանկ Ռիբերին, Դավիդ Սիլվան, Բաստիան Շվայնշտայնգերը, Յայա Տուրեն և Խավի Էռնանդեսը:

Ավելի վաղ հայտարարվել էին դարպասապահի 5 և պաշտպանության 4 դիրքերի 20 թեկնածուների անունները: Հավաքականի հարձակվողների հավակնորդների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին:

Տարվա խորհրդանշական հավաքականի կազմը կհայտարարվի 2013-ի հունվարի 7-ին Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում, հաղորդում է championat.com-ը: