Սիրիական օդուժը հարվածել է Թուրքիայի հետ սահմանակից Աթմա, Կահ և Ակրաբատ գյուղերին: Գյուղերի բազմաթիվ բնակիչներ օդային հարվածից փրկվել են թուրքական սահմանին: Թուրքական հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 20 վիրավորներ:
Սիրիական օդանավերի` թուրքական սահմանին մոտենալուն պես, օդ են բարձրացել թուրքական ՌՕՈւ-ի կործանիչները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Կործանիչները մի քանի վերահսկիչ պտույտ են կատարել սահմանի երկայնքով` թուրք-սիրիական սահմանի հնարավոր խախտումը կանխելու համար: Թուրքական Հաթայ նահանգին սահմանակից 3 սիրիական գյուղերի ռմբակոծությունը շարունակվում է, գրում է Vesti.ru-ն: