27 նոյեմբերի 2012 - 10:12 AMT
ԵՄ-ն Եգիպտոսին և Թունիսին կփոխանցի պաշտոնանկ արված նախագահների հաշիվների միջոցները

ԵՄ ղեկավարությունը որոշում է կայացրել սառեցնել նախկին նախագահներ Հոսնի Մուբարաքի և Զին ալ-Աբիդին բեն Ալիի հաշիվները և ամբողջ գումարը փոխանցել Եգիպտոսի և Թունիսի կառավարություններին: Միջոցների տեղաշարժը արգելափակվել է` կապված «Արաբական գարնան» իրադարձությունների հետ:

2011-ի հունվարից ԵՄ-ն սառեցրել էր երկու երկրների նախագահների և նրանց մերձավորների միջոցները, քանի որ վերջիններս մեղադրվում էին պետական ունեցվածքի միջոցով մեքենայություններ կատարելու մեջ:

Փորձագետների գնահատմամբ, միայն Մուբարաքը եվրոպական բանկերում պահում էր մոտ 300 մլն դոլար, փոխանցում է ՌԲԿ-ն: