27 նոյեմբերի 2012 - 09:38 AMT
«Ժողովուրդ». Ավանում ՀՀԿ թեկնածուի շտաբի աշխատակիցները ընտրակաշառք են խոստացել

Երևանի Ավան վարչական շրջանի Ավետիք Իսահակյան թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ շենքերի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի շտաբի աշխատակիցները դեկտեմբերի 2-ի ԱԺ լրացուցիչ ընտրություններին ընդառաջ խոստացել են 5000-ական դրամներ բաժանել:

«Բայց կարծես թե այդ խոստումը չեն կատարելու, քանի որ այս օրերին Սարգսյանի շտաբի՝ բնակիչների անձնագրի տվյալներն ու ստորագրությունները հավաքող աշխատակիցներն ընտրողներին ասել են, թե նախագահական ընտրություններին «կգումարեն իրար» ու երկուսը միաժամանակ կվճարեն:

Փորձեցինք զրուցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի հետ, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին»,- գրում է «Ժողովուրդ»-ը: