27 նոյեմբերի 2012 - 14:47 AMT
Նոյեմբերի 28-ին նախանշված Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա

Նոյեմբերի 28-ին Էրզրումում նախատեսված Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուի, Ալի Աքբար Սալեհիի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով, հայտնում է İRNA գործակալությունը, դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Հանդիպումը հետաձգվել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Նյու Յորք կատարելիք այցի կապակցությամբ: Երեք նախարարները պայմանավորվել են հանդիպել առաջիկայում, սակայն ամսաթիվը դեռևս չի նշվում:

Վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել մարտին Նախիջևանում, որի ավարտին ընդունվել է ամփոփիչ հռչակագիր: