27 նոյեմբերի 2012 - 14:04 AMT
Արամ Կարապետյան. Մինսկի խումբը եկավ ասելու, որ ինքը չի մեռել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստան կատարած այցով, փաստորեն, արձանագրվեց, որ բանակցությունները շարունակվելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների ձևաչափով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը: «Քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններ են, մենք մի որոշ ժամանակ հնարավորություն ունենք ի մի բերել անցած ուղին և կատարել սխալների ուղղում: Կենտրոնանալ ներքաղաքական խնդիրների վրա»,- ասաց Արման Մելիքյանը:

Իսկ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ Մինսկի խումբը եկավ ասելու, որ ինքը չի մեռել. կա, գոյություն ունի, փորձում է ինչ-որ պրոցես առաջ տանել: Սակայն Մինսկի խումբն իր նոր առաջարկություններով պարզապես փորձելու է պարտադրել խաղաղություն: «Մադրիդյան սկզբունքները մի կողմ են դրված, այժմ ՄԽ-ի գլխավորը հարցը թնջուկը լուծելու համար նոր տարբերակ գտնելն է»,- ասաց Արամ Կարապետյանը: