27 նոյեմբերի 2012 - 16:59 AMT
Եգիպտոսի իրավապահ մարմինները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ

Կահիրեի կենտրոնում` Թահրիր հրապարակում, նոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատողները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:

Թահրիր հրապարակում ցուցարարները բողոքել են Եգիպտոսի նախագահի անսահմանափակ լիազորությունների դեմ, որոնք իրեն շնորհել է Մուհամմեդ Մուրսին: Ցուցարարները ձեռքերում պահել են «Մահմեդական եղբայրները» գողացել են հեղափոխությունը» և «Նախագահը ժողովրդին դրդրում է քաղաքացիական անհնազանդության» գրություններով ցուցապաստառներ:

Եգիպտոսի նախագահը հրաման է ստորագրել, որն ընդլայնում է նրա սեփական լիազորությունները: