27 նոյեմբերի 2012 - 17:10 AMT
Պուտինը մեկնում է Թուրքիա քննարկելու տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Պուտինը կմասնակցի Համագործակցության ռուս-թուրքական խորհրդի բարձր մակարդակի նիստին, կստորագրվեն կարևոր համաձայնագրեր:

Ռուսաստանը Թուրքիայի կարևորագույն տնտեսական գործընկերներից է: Առևտրային ապրանքաշրջանառության ծավալը երկու երկրների միջև մոտենում է 35 մլրդ դոլարի: Նպատակն է այն հասցնել 100 մլրդ դոլարի:

Ինչպես հայտնի է, այցը պետք է կայանար հոկտեմբերին, սակայն տեղափոխվեց ՌԴ նախագահի առողջական խնդիրների պատճառով:

Կքննարկվեն նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ: