24 փետրվարի 2003 - 22:01 AMT
ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ
Ապրիլի 1-ից Բաքվի իշխանությունները նախատեսում են սկսել հայկական եւ ռուսական գերեզմանների ոչնչացումը Նարիմանյան գերեզմանատան այն հատվածում, որտեղ պետք է նոր ավտոճանապարհ անցնի: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր հայտարարել է Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը: Նրա խոսքերով, որպես գերեզմանների ոչնչացման ձեւական առիթ Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները նշում են «նրանց լքվածությունը ավելի քան 12 տարիների ընթացքում»: Մինչեւ ապրիլի 1-ը հուղարկավորվածների հարազատները կարող են դիմել գերեզմանների տեղափոխման խնդրանքով: Հաշվի առնելով հայերի Բաքու այցելելու անհնարինությունը, Էլդար Զեյնալովը կարծիք է հայտնել, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն, կարող են աջակցություն ցուցաբերել հայերի եւ ռուսների Հայաստանում եւ Ռուսաստանում վերահուղարկավորությունը կազմակերպելու գործում: