27 նոյեմբերի 2012 - 17:02 AMT
Երեք հայ ընտանիք բջջային օպերատորի հովանավորությամբ ամանորը կդիմավորի Փարիզում

Այսօր հայտնի են դարձել այն երեք ընտանիքները, որոնք Orange Ընտանիք փաթեթի բաժանորդ են և ակտիվացրել են այն հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում` դառնալով 1000-րդ, 2000-րդ և 3000-րդ ակտիվացնողները: Երեք ընտանիքներն էլ կստանան բացառիկ ամանորյա նվեր. եռօրյա այցելություն Փարիզ :Ուղեգիրը կներառի օդանավի տոմսեր, ինչպես նաև` հյուրանոց Փարիզում: Հաջողակ ընտանիքներից մեկը Վանաձորից է, երկրորդը` Էջմիածնից, իսկ երրորդը` Արտաշատից:

Orange Ընտանք փաթեթը ներառում է միանգամից երեք SIM քարտ, որոնց բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը վճարում է 20 դրամ օրավարձ: Orange Ընտանիք փաթեթին կարող է միանալ նաև արդեն գոյություն ունեցող մեկ Orange Խոսենք բաժանորդ, ով ևս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:

Orange Ընտանիք փաթեթը կարելի է ձեռք բերել 1500 դրամով, իսկ փաթեթում ներառված 3 SIM քարտերից յուրաքանչյուրն ունի ներառված 500 դրամի խոսելաժամանակ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: