27 նոյեմբերի 2012 - 22:07 AMT
ԿԱՐԾԻՔ
Ղարաբաղյան առաջարկություններ, որոնցից հրաժարվել չի կարելի, կամ «Ինչ են շշնջացել միջնորդները ադրբեջանցիների ականջին»

Ադրբեջանում ԵԱՀԿ ՄԽ-ի` տարածաշրջան կատարած այցից հետո տեղի է ունենում թատերական ներկայացում, որը կոչված է ցույց տալու Բաքվի`ղարաբաղյան հակամարտությունն արագորեն կարգավորելու ձգտումը:

Դեռևս նախքան միջնորդների այցը, ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ նրանք պատրաստվում են հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ նոր գաղափարներով: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց այս հաղորդագրությունները` նոր գաղափարները կոչելով լրագրողների երևակայության արդյունք: Մինսկի խմբի անմիջական այցի ընթացքում սենսացիոն բնույթի նորություններ ի հայտ չեկան: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, միջնորդները ներկայացրել են շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ առաջարկներ: Այցից հետո ՄԽ-ը հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում ընդգծվեց, որ կողմերը կշարունակեն աշխատանքները ԱԳ նախարարների մակարդակում: Այս անգամ հայկական մամուլում հայտնվեցին տեղեկությունների այն մասին, որ միջնորդներն առաջարկել են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, սակայն Սերժ Սարգսյանն այն անիմաստ է համարել և որոշում է կայացվել հանդիպումը հետաձգել առայժմ 6 ամսով: Դրանով էլ սահմանափակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհարժեշտության վերաբերյալ հռետորական հայտարարություններով:

Սակայն համանախագահների մեկնումից հետո սկսվել է:

Բաքուն, որն ընդհանուր առմամբ, անտարբեր է Մինսկի խմբի համանախագահ-երկրների աշխատանքի նկատմամբ` լինի 3 դիվանագետների կամ 3 նախագահների մակարդկում, անտեսել է նրանց բոլոր կոչերը և առաջարկությունները, ինչպիսիք են, օրինակ, հրադադարի ռեժիմի պահպանումը, դիպուկահարների հեռացումը առաջին գծից, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, տապալել է Կազանի բանակցությունները, որտեղ գոնե մեկ փաստաթուղթ ստորագրելուց առաջ հանկարծակի առաջ է քաշել 10 նոր առաջարկություններ, անհավանական քանակության զինամթերք է արտադրել և գնել, այսօր-վաղը պատերազմ սկսելու սպառնալիքներով է հանդես եկել, հանկարծ սկսլե է այլ կերպ «երգել»:

Սկզբում հայտնվեց Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, որը ՄԽ-ից պահանջեց չձգձգել հակամարտության կարգավորումը, քանի որ այնպես, ինչպես հիմա է, «պարզապես անհնար է»: Ընդ որում, իր վերաբերմունքն արտահայտելով համանախագահների նոր առաջարկների նկատմամբ, Մամեդովը սահմանափակվել է ոչինչ չնշանակող արտահայտությամբ, որ «կան «Մադրիդյան սկզբունքներ», և այդ առնչությամբ համապատասխան փաստաթղթեր են ընդունվել»:

Ավելի ուշ իր կուսակցության հետ հանդես եկավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ով հայտարարեց, որ «եթե հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է համանախագահների առաջարկները, ապա ժամանակն է ստորագրել համընդհանուր խաղաղության համաձայնագիր: Եվ եթե դա այդպես է, ապա Ադրբեջանը պատրաստ է աշխատել համաձայնագրի տեքստի վրա»:

Մնում է միայն զարմանալ, թե ինչ արմատական փոփոխություն է տեղի ունեցել ադրբեջանական իշխող էլիտայի դիրքորոշումներում:

Եթե վերհիշենք վերջին տարիների և ամիսների իրադարձությունները, ապա չի բացառվում, որ համաշխարհային գերտերություններին սկսել է դուր չգալ ադրբեջանական «վերնախավի» պահվածքը, որի մոտ նավթի համար խելագարության հասնող գլխապտույտ էր սկսվել: Հենց դա էլ հանգեցրել է նրան, որ Ադրբեջանում ուշադրություն չեն դարձնում համանախագահ-երկրներին և նրանց նախագահներին և ոչ թե զինվում են, այլ արդեն զենքով են ապահովել իրենց մի քանի սերունդներին, ազատորեն և առանց ամաչելու ազատ են արձակում, ավելին` հերոս և նմանակելու օրինակ են դարձնում Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը հասկացել է, որ իր շուրջ իրավիճակը թեժանում է, մեկը մյուսի ետևից տարածաշրջանի երկրներում հակամարտություններ են ծագում, իսկ նավթը, որն անցաթուղթ է, ավարտվում է, և պետք է գոնե ինչ-որ կերպ լուծել Ղարաբաղի հարցը, որպեսզի մի գլխացավ պակաս լինի: Դե, բնական է, որ «վատ խաղի դեպքում, լավ ականի» կանոնը ոչ ոք չեղյալ չի համարել, և պետք է բոլոր մեղքերը բարդել Հայաստանի վրա: Սակայն այդ մասին անգամ չարժի էլ խոսել:

Ինչևէ, կարել է եզրափակել, որ միջնորդներն այնուամենայնիվ որոշ առաջարկություններ բերել են, ընդ որում, այնպիսի առաջարկություններ, որոնցից, ինչպես ասում էր դոն Կառլեոնեն, Ադրբեջանը հրաժարվել չի կարողանա:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News