28 նոյեմբերի 2012 - 09:23 AMT
«Ժողովուրդ». Հայ -թուրքական բանակցությունները վերսկսվել են և ընթանում են գաղտնի

«Ժողովուրդ» օրաթերթի ի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հայ-թուրքական բանակցություններըտևական ժամանակ վերսկսվել են, միայն թե հիմա դրանք ընթանում են միջնորդավորված կերպով՝ գաղտնի։

« Իսկ միջնորդ կողմը Շվեյցարիան է, որն ԱՄՆ հովանավորությամբ ամեն գնով փորձում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները և «վառ պահել» կրակը։

Քանի որ գերտերությունները հասկացել են, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն ԼՂ խնդրի լուծումից հետո, Շվեյցարիայում զուգահեռ քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև՝ ԼՂ–ում խաղաղապահներ տեղակայելու և համատեղ խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին։ ՀՀ արտգործնախարարությունից, սակայն, «Ժողովուրդ»–ին փոխանցեցին, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջև որևիցե ձևաչափով բանակցություններ չեն ընթանում»,– գրում է թերթը։