28 նոյեմբերի 2012 - 11:26 AMT
Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ տվյալների սպասումների ֆոնին

Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 27-ի սակարկությունների արդյունքներով նվազել են ԱՄՆ-ի մեծածախ պահեստներում հումքի պաշարների դինամիկայի վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի վիճակագրության սպասումների ֆոնին:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին նվազել է 1.07 դոլարով` մինչև մեկ բարելի համար 109.85 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.56 դոլարով` մինչև մեկ բարելի համար 87.18 դոլար:

Ինչպես ենթադրում են վերլուծաբանները, նավթի պաշարներն անցած շաբաթ ԱՄՆ-ում ավելացել են 0.1 տոկոսով` մինչև 374.9 մլն բարել վառելիքի և դիստիլյատների պաշարների հետ միասին: