28 նոյեմբերի 2012 - 11:53 AMT
Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է, հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտից բողոքներ կան կապված «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կապի հետ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ ընկերության մամուլի խոսնակ Վահե Իսահակյանը հայտնեց, որ ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի էր ունեցել խափանում, որը կարճատև դժվարություններ էր ստեղծել բաժանորդների մի հատվածի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրն արդեն լուծվել է:

Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է»,-հայտնում են ընկերությունից: