28 նոյեմբերի 2012 - 13:11 AMT
«Մենք երգում ենք Առնո Բաբաջանյան» մրցույթի հաղթողների գալա համերգը կկայանա նոյեմբերի 29-ին

Նոյեմբերի 29-ին ժամը 17:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյան» Երրորդ հանրապետական ուսանողական մրցույթի հաղթողների գալա համերգը:

Համերգը կազմակերպվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

«Մենք երգում ենք Առնո Բաբաջանյան» մրցույթը կազմակերպվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի մշակույթի նախարարության, Ռուսաստանի դեսպանատան, Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության և Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ:

Մրցույթն ընթացել է երեք ընտրական փուլերով, որոնք միավորվել են «Առնո Բաբաջանյանի երգերը և հայ կոմպոզիտորների էստրադային երգերը» ընդհանուր թեմայով: Մրցույթին մասնակցելու համար ստացվել են 60 հայտեր Հայաստանի 22 բուհերի ուսանողներից, որոնցից եզրափակիչ են անցել 22 մասնակիցներ, հաղորդում է Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամլո ծառայությունը: