28 նոյեմբերի 2012 - 13:34 AMT
Տաշքենդում գտել են Վերոնեզեի նկարի բնօրինակը

Տաշքենդի արվեստի թանգարանի վերականգնողները հանրությանը ներկայացրել են իրենց կողմից գտնված 16-րդ դարի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի «Ողբ առ Քրիստոս» նկարի բնօրինակը: Նկարը գտնվել է թանգարանի չորրորդ հարկում և համարվել է անհայտ հեղինակի կտավ: Սակայն վերականգնողական աշխատանքների ընթացքում ենթադրություն է առաջացել, որ կտավը պատկանում է մեծ վարպետի վրձնին:

Ինչպես հաղորդել է նկարի շնորհադեսի ժամանակ թանգարանի ռեստավրատոր Դիլշոդ Ազիզովը, վերականգնման ընթացքում կատարվել է նկարի ուլտրաձայնային և ինֆրակարմիր հետազոտություն, որը բացահայտել է մի շարք ապացույցներ, որ նկարն իսկական է: Փորձագետը խոստացել է շուտով հանրությանը զարմացնել ևս մեկ «ոչ պակաս կարևոր գտածոյով»: