28 նոյեմբերի 2012 - 16:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Զվարթնոցն» առաջադրվել է EMAA մրցանակաբաշխությանը որպես ԱՊՀ լավագույն օդանավակայան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել է «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբաշխությանը» («EMAA» «Emerging Markets Airports Award»), հայտնում է «Արմենիա> միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

«Զվարթնոցից» բացի ԱՊՀ-ից ընտրվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետևո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» եւ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Այժմ ընթանում է օնլայն քվեարկություն, որի արդյունքներով կընտրվի ԱՊՀ երկրների լավագույն օդանավակայանը:

Ցանկացողները կարող են քվեարկել անկախ իրենց գտնվելու վայրից:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. հունվարին:

ՖՈՏՈՇԱՐՔ