28 նոյեմբերի 2012 - 16:51 AMT
Արդարադատության սերժանտի մոտից թմրանյութի նմանվող զանգված են հայտնաբերել

Այսօր առավոտյան ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին: Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչվուն զանգված: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության: