28 նոյեմբերի 2012 - 17:52 AMT
Կահիրեի դատարանը հեռակա կերպով մահապատժի է դատապարտել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակներին

Կահիրեի քրեական դատարանը հեռակա կերպով մահապատժի է դատապարտել վեց եգիպտացի քրիստոնյա ղպտիներին ու ամերիկացի պաստոր Թերի Ջոնսին՝ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակներին, հայտնել է դատարանի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ում ստեղծված և տարածված ֆիլմը այս ամռանը զանգվածային անկարգությունների պատճառ դարձավ մահեմադական աշխարհում, այդ թվում Եգիպտսում:

Դատավճիռը հեռակա է, քանի որ նիստին մեղադրյալները ներկա չեն եղել, միայն նրանց փաստաբանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: