26 մայիսի 2005 - 12:03 AMT
ՄԻՆՉԵՎ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեաժողովրդավարական միության (ՔԺՄ) ղեկավար Անժելա Մերկելը կրկին դեմ է հանդես եկել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը, տեղեկացնում է DPA գերմանական գործակալությունը: ԵՄ-ին նման անդամակցություն ցանկալի չէ, հայտարարել է նա Հաննովերում կայացած Ավետարանչական եկեղեցական համագումարում: Ինչպես նշել է Մերկելը, մինչեւ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների սկսվելը, երկիրը հոկտեմբերի 3-ին պետք է ունենա մեծ նախադրյալներ, օրինակ` Կիպրոսի ճանաչումը եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: