28 նոյեմբերի 2012 - 20:00 AMT
Բարաք Օբաման Սպիտակ տանը կճաշի իր նախկին մրցակից Միթ Ռոմնիի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կճաշի իր նախկին մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հետ:

Նախագահն ընդգծել է, որ Ռոմնիի փորձն ու որոշ գաղափարներ երկրի համար շատ օգտակար է համարում: Մասաչուսեթսի նախկին նահանգապետի կարևոր նվաճումներից նա նշել է Օլիմպիական խաղերի նախապատրաստությունները, հաղորդում է Ռոսբալթը:

Նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում Օբաման հաղթել է Ռոմնիին` հավաքելով ընտրիչների 332 ձայն, մինչդեռ Ռոմնիի օգտին քվեարկել էին 206-ը: