28 նոյեմբերի 2012 - 21:27 AMT
ԱՄՆ-ն ժամանակավորապես BP-ին մերժում է պետական գործարքներ կնքելու հարցում

Շրջակա միջավայրի պաշտպանության ամերիկյան գործակալությունը ժամանակավորապես արգելում է բրիտանական BP ընկերության նոր պայմանագրեր կնքել ԱՄՆ կառավարության հետ:

Նման որոշում կայացնելու պատճառը բրիտանական ընկերության կողմից Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետևանքները չեզոքացնելու ժամանակ համագործակցության անհրաժեշտ մակարդակի բացակայությունն է, հաղորդում է BBC-ն:

2010թ նավթային Deepwater Horizon պլատֆորմի վրա տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 11 մարդ: