28 նոյեմբերի 2012 - 21:30 AMT
Եգիպտացի իսլամիստները «միլիոնների մարշ» կանցկացնեն`սատարելով Մուրսիին

«Մահմեդական-եղբայրների» և այլ իսլամիստական շարժումների և կուսակցությունների կողմնակիցները մտադիր են այս շաբաթ անցկացնել «միլիոնների մարշ»` սատարելով երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Ինչպես հաղորդել են նրանց ներկայացուցիչները, զանգվածային ցույցեր կանցկացվեն Կահիրեում և երկրի բոլոր նահանգներում:

Երեքշաբթի օրը Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում և Եգիպտոսի տասնյակ քաղաքներում իրենց «միլիոնների մարշն» են անցկացրել նախագահի հակառակորդները, ովքեր պահանջում են չեղյալ համարել նախագահի լիազորություներն ընդլայնող նոր հրամանագիրը: