28 նոյեմբերի 2012 - 21:06 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավարին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են և գտնվում են բարձր մակարդակի վրա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ներկայացուցչության բացումից հետո ՀՀ սահմանային ենթակառուցվածքների ու անցման կետերի արդիականացման աշխատանքների իրականացման գործում «Ռոսգրանիցա»-ի աջակցության և այդ գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավարին