28 նոյեմբերի 2012 - 21:10 AMT
Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մեկ հայ է զոհվել

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մեկ հայ է զոհվել: Քիչ առաջ այդ մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` զոհվածը երկքաղաքացի (ՀՀ և Սիրիայի քաղաքացի) Ֆադի Փոլոն է: Մինչ այդ Սիրիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով հաղորդվել էր, որ պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել:

Սիրիայում մեկուկես տարուց ավելի է, ինչ չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև:

Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է մոտ 35 հազար մարդ: