28 նոյեմբերի 2012 - 22:00 AMT
Իսրայելցիները դատի են տվել Հիլարի Քլինթոնին` պաղեստինցիներին օգնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ ԱԳՆ դեմ ամերիկյան դատարանում հայց է ներկայացվել, հաղորդում է MIGnews-ը:

Որպես հայցվորներ հանդես են գալիս Իսրայելի 2 քաղաքացիներ, ովքեր ունեն ամերիկյան քաղաքացիություն:

Հայցում ասվում է. «Պատասխանող կողմը թույլատրել, ոգևորել և արագացրել է Պաղեստինյան ինքնավարության ֆինանսավորումը` առանց դաշնային օրենքով սահմանված օրենքներն ու սահմանափակումները պահպանելու»:

Բացի Քլինթոնից և Պետդեպարտամենտից, պահանջվում է արդարադատության առջև կանգնեցնել նաև USAID-ին: