28 նոյեմբերի 2012 - 22:19 AMT
Արփի Վարդանյանը` ՀԲԸՄ երևանյան գրասենյակի նոր տնօրեն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան գրասենյակի տնօրեն է նշանակվել Արփի Վարդանյանը: Նա կղեկավարի Միության ներկա լայնածավալ գործունեությունն ու ընդլայնվող ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում, տեղեկացնում է միության մամուլի ծառայությունը:

Արփի Վարդանյանը երկար տարիներ զբաղեցրել է Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենի պաշտոնը թե' Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական կենտրոնի և թե' ուսանողական փորձառության ծրագրերի գծով, ինչպես նաև եղել է ԱՀՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար, Երևանի գրասենյակի տնօրեն և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակների համար: Բոլոր զբաղեցրած պաշտոններում նա ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր և իր ներդրումն ունեցել հասարակական կազմակերպությունների կայացման և հզորացման գործում: