24 փետրվարի 2003 - 21:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը եւ այցով Երեւանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի նախարար Մարգերիտա Բոնիվերին այսօր ստորագրել են «Համաձայնագիր օդային հաղորդակցության մասին»: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը: Կողմերը նաեւ շոշափել են միջազգային կազմակերպություններում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ Իտալիայի արտաքին գործերի տեղակալի Հայաստան կատարած այցի նպատակն է` ծանոթանալ տարածաշրջանային հիմնախնդիրներին Եվրամիությունում Իտալիայի նախագահության նախաշեմին: