26 մայիսի 2005 - 12:54 AMT
ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ես դեռ չեմ լսել, որ ընդդիմադիր մամուլն ընտրություններին հաղթանակ կանխատեսի գործող նախագահի կամ կառավարող կուսակցության թիմին»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը` մեկնաբանելով ադրբեջանական ընդդիմադիր մամուլի հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանի նախագահի թիմին պարտություն է սպառնում, եւ դրանից խուսափելու համար նա ստիպված կլինի պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում: Նրա խոսքերով` մամուլը միշտ պնդում է, որ կհաղթի ընդդիմությունը: «Իմ կարծիքով` Իլհամ Ալիեւի թիմը չի հանդուրժի պարտություն: Սակայն եթե նույնիսկ նման վտանգ լինի, չեմ կարծում, որ Ադրբեջանն ի վիճակի է ձեռնարկել ռազմական գործողություններ»,- եզրափակել է Ա.Մելիքյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: