29 նոյեմբերի 2012 - 16:31 AMT
Երկու ամերիկացիներ կկիսեն 550 մլն դոլար ջեքփոթը

ԱՄՆ-ում խաղարկվել է Powerball վիճակախաղի 550 մլն դոլար ջեքփոթը: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մրցանակը կկիսեն երկու հաղթողները: Վիճակախաղի պաշտոնական կայքում ասվում է, որ մեկը Միսսուրիի բնակիչ է, մյուսը՝ Արիզոնայի: Powerball ջեքփոթի երկու հաղթողներից բացի, ևս 9 միլիոն մարդ մրցանակ է շահել վիճակախաղում: