29 նոյեմբերի 2012 - 16:49 AMT
ՄԱԳԱՏԷ-ն առայժմ չի կարող որոշել Իրանի միջուկային ծրագրի բնույթը

ՄԱԳԱՏԷ-ն առայժմ չի կարող որոշել Իրանի միջուկային ծրագրի բնույթը, հաղորդում է Ռոսբալտը:

Մասնագետները չեն կարող նշել դրանում ռազմական բաղադրիչի առկայությունը կամ բացակայությունը, հայտարարել է կազմակերպության ղեկավար Յուկիո Ամանոն:

«Այս ոլորտում կոնկրետ արդյունքներ ձեռք չեն բերվել»,- հայտարարել է Ամանոն Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի ժողովում:

ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Թեհրանում: