24 փետրվարի 2003 - 19:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ
«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այսօր Երեւանում պահանջել է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները եւ կոչ է արել անցկացնել նոր «ազատ, արդար, օրինական» ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արտաշես Գեղամյանն այսօր հայտարարել է, որ անօրինական է համարում երկրորդ փուլի անցկացումը, եւ, հետեւաբար, թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:«Փետրվարի 19-ի ընտրությունները ֆարս էին, Ռոբերտ Քոչարյանը 700 հազարից ավելի ձայն չէր կարող ստանալ», - ասել է Արտաշես Գեղամյանը: «Ընտրական անօրեն գործընթացի արդյունքում նախագահ դարձածը չի կարող ճանաչվել լեգիտիմ եւ ապահովել պետական իշխանության արդյունավետ գործունեությունը», - ասվում է Գեղամյանի շտաբի հայտարարության մեջ: