27 մայիսի 2005 - 08:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՆՈՐՄԵՐԸ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Հաագայում հանդիպում է ունեցել միջազգային դատարանի նախագահ Շի Ջիոնգի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ինչպես նշել է դատարանի ներկայացուցիչը, Հայաստանը պաշտպանում է միջազգային արդարադատության նորմերը, եւ դա բարձր է գնահատվում: Նրա խոսքերով, Ազգային ժողովի պատվիրակության այցը երկկողմ համագործակցության հավաստում է: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է բոլոր կոնվենցիաները, որոնք առնչվում են Հաագայի արդարադատության միջազգային դատարանի գործունեությանը: Նա նշել է նաեւ, որ երկրում ծավալված են բարեփոխումներ, որոնց նպատակը արդարադատության համակարգի կատարելագործումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումն է: