Իսպանիան ճանաչել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան` որպես սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն: Այս մասին հայտարարել է թագավորության ԱԳ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն:
Նա նաև կարծիք է հայտնել, որ նոր կոալիցիան «բավականին ներկայանալի է» և արտացոլում է սիրիացիների շահերը:
«Բաշար Ասադը պետք է թողնի իշխանությունը և փոխանցի այն շիա-ալավիների ներկայացուցիչներից մեկին, ով պետք է բանակցություններ սկսի ընդդիմության հետ»,-ընդգծել է նախարարը: Այս մաին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: