29 նոյեմբերի 2012 - 20:25 AMT
Սիրիացի ապստամբները փակել են Դամասկոսից օդանավակայան տանող մայրուղին

Սիրիացի ապստամբները և կառավարական զորքերը նոյեմբերի 29-ի ցերեկը բախվել են Դամասկոսի հարավ-արևելյան հատվածում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում փակվել է մայրաքաղաքից Դամասկոսի միջազգային օդանավակայան տանող մայրուղին:

Դրա արդյունքում ավիաընկերությունների մի մասը, որոնք դեռևս թռիչքներ են իրականացնում Դամասկոս, դադարեցրել են սիրիական մայրաքաղաքի հետ հաղորդակցությունը:

Վերջին շաբաթների ընթացքում ապստամբները ամբողջ Սիրիայի տարածքում գրավել են մի շարք ռազմաբազաներ և բնակավայրեր, ինչպես նաև սկսել են ոչնչացնել ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: