29 նոյեմբերի 2012 - 21:15 AMT
Սիրիայում ինտերնետը լիովին բացակայում է

Նոյեմբերի 29-ին IP-հասցեների 84 բլոկեր, որոնք պատկանում են Սիրիային,անհասանելի են, հաղորդել է renesys ընկերությունը: Դա նշանակում է, որ պետությունն ամբողջովին կտրված է ինտերնետից:

Ինչպես հաղորդվում է, Սիրիան Ցանցից անջատվել է ժամը 10:26 UTC: Տեխնիկական տեսանկյունից IP-հասցեների անջատումը նշանակում է, որ դեպի Սիրիա ինտերնետային հաղորդակցությունը չի գործի: Չի գործի նաև արտաքին աշխարհի հետ ինտերնետի միջոցով կապը: