29 նոյեմբերի 2012 - 21:11 AMT
Երևանյան ԱԱ Հայրիկ Նազարյանը հաղթել է Ջանլուկա Կոնսելմոյին

Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ մարզիկները նախնական մարտերում տոնել են իրենց երկրորդ հաղթանակը:

Մինչև 49 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանը 21:12 հաշվով առավելության է հասել Ջանլուկա Կոնսելմոյի (Իտալիա) նկատմամբ:

Մինչ այդ Տարոն Սողոմանյանը (56 կգ) 18:12 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նասրադին Մամադովին, իսկ Յուրա Միքայելյանը (69 կգ) 14:22 հաշվով զիջել է Գերմանիայի ներկայացուցիչ Աբաս Բառաուին:

Այսօր ելույթ է ունենալու նաև Գոռ Երիցյանը (64 կգ), որի մրցակիցը Յու-Լին Լյուն (Թայպե) է: