29 նոյեմբերի 2012 - 21:52 AMT
Ժերար Դեպարդյեն Փարիզում փոքրիկ ՃՏՊ-ի մասնակից է դարձել

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Փարիզում փոքրիկ ՃՏՊ-ի մասնակից է դարձել, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

ՃՏՊ-ից հետո դերասանն անցել է արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստ, որը դրական է եղել: Ոստիկանության աղբյուրի տվյալներով, ՃՏՊ պատճառը մեկ այլ մեքենայի հետ բախումը չէր:

Սա Դեպարդյեի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ :Այս տարվա օգոստոսին տեղի է ունեցել Դեպարդյեի մոտոռոլլերի և մեկ այլ մեքենայի բախում, ինչի արդյունքում վարորդները վեճի են բռնվել: