29 նոյեմբերի 2012 - 21:53 AMT
Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» կվաստակի տարեկան 2.4 մլն եվրո

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» տարեկան վաստակելու է 2.4 մլն եվրո:

«Իզվեստիյա-ի» տեղեկատվության համաձայն, «Սպարտակում» այսօր ամենաշատ գումարը վաստակում է բրազիլացի լեգիոներ Վելլիտոնը, ում աշխատավարձը կազմում է 2.5 մլն եվրո:

Մովսիսյանը համաձայնեցրել է մոսկովյան ակումբ տեղափոխվելու բոլոր պայմանները, սակայն իրավաբանորեն ֆուտբոլիստի փոխադրումը կձևակերպվի առաջիկայում: Ֆուտբոլիստը կկարողանա իր նոր թիմին միանալ առաջիկայում, երբ լուծվեն գործարքի իրավաբանական հարցերը:

Վնասվածքից հետո Մովսիսյանի ոտքի վերականգնումը, ինչի պատճառով նա բաց է թողել Ռուսաստանի առաջնության մի քանի խաղեր, կիրականացվի «Սպարտակի» բժիշկների վերահսկողությամբ: