29 նոյեմբերի 2012 - 22:08 AMT
Պակիստանցի թալիբների առաջնորդներից մեկի վրա հարձակում են գործել

Պակիստանցի թալիբների առաջնորդներից մեկը` մոլլա Նազիրը, հարձակման արդյունքում ծանր վիրավորվել է, իսկ նրա 4 թիկնապահներ զոհվել են, հաղորդում է MIGnews-ը: Հարավային Վազիրիստան շրջանի Վաննա քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է հզոր ռումբ այն մեքենային մոտ, որում գտնվում էր Նազիրը և նրան ուղեկցող մարդիկ:

Ծանր վնասվածք ստացած հրամանատարին տեղափոխել են Վաննա քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկը, հաղորդում է պակիստանյան Գեո-ԹՎ արբանյակային հեռուստաալիքը: