30 նոյեմբերի 2012 - 11:48 AMT
Նավթի համաշխարհային գները բարձրացել են ԱՄՆ-ից լավատեսության ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները նախօրեին սակարկությունների տվյալներով բարձրացել են ԱՄՆ բյուջեի և պետական պարտքի հետ կապված խնդիրների լուծման լավատեսական սպասումների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 1.25 դոլարով` մինչև մեկ բարելի համար 110.76 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.58 դոլարով` մինչև մեկ բարելի համար 88.07 դոլար:

Սակարկությունների մասնակիցները նորություններ են ակնկալում Վաշինգտոնից, որտեղ շարունակվում են բանավեճերը 2013-ին պետական ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման ծավալների վերաբերյալ, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը: