30 նոյեմբերի 2012 - 10:35 AMT
Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող երիտասարդական ԱԱ-ում

Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Երևանում, մինչև 64կգ ք/կ հաղթանակ է տարել Գոռ Երիցյանը: Նա 21:8 հաշվով հաղթանակ է տարել Տայպեի ներկայացուցիչ Յու-Լին Լյուի նկատմամբ:

Հաղթանակից հետո հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ մրցակիցը շատ ուժեղ չէր և ինքը հեշտ հաղթանակ է տարել: « Ես քիչ ջանքեր ներդրեցի հաղթելու համար: Ուրախ եմ, որ կարողացա դուրս գալ հաջորդ փուլ: Կարծում եմ, որ հաջորդ մենամարտերում ինձ համար շատ ավելի դժվար կլինի, սակայն ես պատրաստ եմ հաղթահարել դրանք»,-ասել է Երիցյանը:

Մրցաշարային առաջին օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաջորդ փուլ են անցել երեքը: Հաղթանակ են տարել նաև Տարոն Սողոմոնյանը (49կգ ք/կ) և Հայրիկ Նազարյանը (64կգ ք/կ): Պարտություն է կրել Յուրիկլ Միքայելյանը (69կգ ք/կ):