30 նոյեմբերի 2012 - 12:42 AMT
Վրաստանի նախագահը, Մոլդովայի վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը հավաքվել են Երևանում

Նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Գագաթնաժողովին կքննարկվեն Արևելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ: