30 նոյեմբերի 2012 - 14:13 AMT
Այս պահին տեղի է ունենում ադրբեջանցի գերու միակողմանի հանձնումը

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը սկսեց Ադրբեջանի քաղաքացի՝ 1971 թ.-ի ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևին ադրբեջանական կողմին միակողմանի հանձնումը:

Այս պահին լրագրողները սահմանին սպասում են, որ հայկական կողմը վերադառնա շփման գոտուց:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Մազամլի գյուղի բնակիչը սահմանը հատել էր նոյեմբերի12-ի առավոտյան՝ 07:45-ին: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին:

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: