30 նոյեմբերի 2012 - 17:07 AMT
Էթիկայի ի՞նչ նորմերի պետք է հետևի պետական պաշտոնյան

Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովը: Բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դոկտոր Ռոբերտ Ջոյսը ներկայացրել է հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը: Համաժողովի մասնակիցները քննել են պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտներն ու մշակել առաջարկներ միտված Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգող դաշտի և կիրառման մեխանիզմների կատարելագործմանը:

Համաժողովին մասնակցում են ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Համաժովը նախաձեռնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ն: