30 նոյեմբերի 2012 - 17:05 AMT
Քեմերոնը մերժել է դատական հանձնաժողովի պահանջը ԶԼՄ-ների հսկողության օրենսդրական ամրագրման մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մերժել է լորդ Բրայան Լևեսոնի դատական հանձնաժողովի պահանջը ԶԼՄ-ների գործունեության հսկողության օրենսդրական ամրագրման մասին, գրում է The Guardian-ը: Վարչապետի խոսքով, նման քայլը կնշանակի խոսքի և մամուլի ազատության սահմանափակում:

Նախօրեին լորդ Լևեսոնը զեկույց է հրապարակել բրիտանական մամուլի գործունեության հետաքննության արդյունքներով: Հետաքննությունը սկսվել է Քեմերոնի հանձնարարությամբ` կապված News International ընկերության տաբլոիդների շուրջ սկանդալի հետ. հրատարակության լրագրողները գաղտնի լսել են քաղաքացիների հեռախոսազրույցները, ինչպես նաև վճարել պաշտոնյաներին տեղեկատվության համար:

Լևեսոնի հանձնաժողովի գլխավոր առաջարկներից մեկը եղել է Մեծ Բրիտանիայում անկախ հսկիչ մարմնի ստեղծումը, որը կկարգավորեր ԶԼՄ-ների գործունեությունը